5 հարսնացու. 1 լուսանկար


06:57 , 31 հոկտեմբեր, 2015

Լինդսին, Բեքին, Քելին, Քեսին և Ջեմին 5 քույրեր են և միևնույն ժամանակ 5 հարսնացու: Նրանք որոշեցին իրենց երախտագիտությունը հայտնել իրենց ծնողներին՝ իրենց բոլորի հարսանիքը կազմակերպելու համար: Հարսանիքը թանկ հաճույք է, և ծնողներն ամեն ինչ արել են իրենց աղջիկներին երջանիկ տեսնելու համար: Եվ այս քայլով աղջիկները ցանկացան ևս մեկ անգամ ցույց տալ, թե ինչքան երջանիկ են իրենք, որ ունեն նման ծնողներ: Նշենք, որ աղջիկներն ամուսնացել են տարբեր ժամանակաշրջանում, իսկ հիմա հավաքվել են ֆոտոսեսիայի համար: Այս նկարներում նրանք կրում են հենց այն զգեստը, ինչ կրել են հարսանիքի ժամանակ: Ամեն ինչ նույնն է, նույնիսկ՝ կոշիկները և աքսեսուարները: