Աշխարհն այսօր տոնում է ֆուտբոլի միջազգային օրը


17:17 , 10 դեկտեմբեր, 2012

Աշխարհն այսօր տոնում է ֆուտբոլի միջազգային օրը: Չնայած շախմատային հաջողություններին, ըստ իս, որպես մարզաձև ֆուտբոլը մեր երկրում ևս մնում է առաջատար դիրքերում: Որքան էլ աղջիկները ֆուտբոլ խաղան, միևնույն է,այն մնում է տղամարդկային խաղ: Իմ նախասիրություններից ելնելով` ֆուտբոլ խաղացող տղամարդուց գեղեցիկ բան չկա… Ֆուտբոլը կիրք է, զգացմունքներ, ադրենալին: Շնորհավորում եմ իրեն ֆուտբոլասեր համարող ցանկացածին, մեր հավաքականին` անհատապես, ցանկանում եմ լավ հանդիպումներ, դիտարժան խաղեր և բազում հաղթանակներ: Ֆուտբոլը կյանք է, ես սիրում եմ ֆուտբոլը` համար մեկ մարզաձևն աշխարհում...