«Global Firepower»-ը հրապարակել է պետությունների զինված ուժերի մարտունակության ցուցանիշների ցանկը


19:36 , 28 հոկտեմբեր, 2015

«Global Firepower»-ը հրապարակել է պետությունների զինված ուժերի մարտունակության ցուցանիշների հիման վրա կազմած ցանկը: Հայաստանը զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը, հարևան Վրաստանը 75-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 64-րդը: Ինչպես նախորդ տարիների դեպքում, աշխարհի ամենամարտունակ բանակ ունեցող պետությունն ԱՄՆ-ն է: Երկրորդ պատվավոր հորիզոնականում է Ռուսաստանը, երրորդում՝ Չինաստանը, իսկ Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան եզրափակում են հնգյակը՝ համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում գտնվելով: