Այսքանից հետո ի՞նչ պետք է անի ԵԱՀԿ-ն, երբ իր աչքով է տեսել կրակոցները և իր մաշկը փրկելու համար զրահաբաճկոն է հագել


17:51 , 27 հոկտեմբեր, 2015

Прямая ссылка на встроенное изображениеՋեյմս Ուորլիքը գրել է՝ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ դիտորդներն անցնում էին հայ-ադրբեջանական սահմանային գոտով, անդադար կրակոցների պատճառով ստիպված են եղել զրահաբաճկոն հագնել, ու դա նա անընդունելի է համարում:

Հիմա հարց է առաջանում: Այսքանից հետո ի՞նչ պետք է անի ԵԱՀԿ-ն, երբ իր աչքով է տեսել կրակոցները և իր մաշկը փրկելու համար զրահաբաճկոն է հագել: Նրանք պետք է հասկանան, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ զրահաբաճկոն չունեն ու ամեն օր են տեսնում այդ կրակոցները:

Այս դեպքից հետո էլ եթե ԵԱՀԿ-ն իրեն պահեց նախկինի պես, կարելի է այդ կառույցը փակել ու ուղղակի հայտարարել, որ նրանց գործողություններն անիմաստ ենք համարում:

Ադրբեջանը շարունակում է անպատժելիության ֆոնի ներքո իր վայրագությունները։