Գերմանիան Ասադին չի տեսնում Սիրիայի անցումային կառավարության մեջ


23:54 , 26 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Գերմանիայի ԱԳՆ-ը չի տեսնում տարբերակ, որը թույլ կտար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լինել անցումային կառավարության մեջ: Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Տարածաշրջանում կան շատ խաղացողներ, մասնավորապես խոսքը վերաբերում է Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի մյուս երկրներին, որոնք չեն կարող Ասադին ունեցած լիազորություններով տեսնել անցումային կառավարության մեջ: Մենք նույնպես այդպես ենք մտածում»,-ասել է նա: