Կին քաղաքական գործչի իմիջի վերլուծություն Արփինե Հովհաննիսյանի օրինակով


16:45 , 26 հոկտեմբեր, 2015

Ինչ է իմիջը

«Իմիջ» հասկացությունը ծագել է լատիներեն «imago»` «պատկեր, կերպար, ձև» բառից և ներկայումս ընկալվում է որպես զանգվածային գիտակցության մեջ գոյություն ունեցող որոշակի օբյեկտի կարծրացած կերպար: 

Որպես կանոն, իմիջ հասկացությունը վերաբերում է կոնկրետ անձի, սակայն կարող է տարածվել նաև անհատների որոշակի խմբի, կազմակերպության, ապրանքի վրա և այլն: Իմիջի հիմքում ընկած է այն դերերի համակարգը, որոնք անձը խաղում է իր կյանքում: Վերջինս ընդգրկում է բնավորության գծերի առանձնահատկությունները, արտաքին տվյալները, հագուստը և այլն:

PR-ի շատ մասնագետներ այսօր իմիջը սահմանում են որպես գրավչության արվեստ, ուրիշի հայացք, անձի ընկալում ուրիշի կողմից, անհատի հասարակական «ես», նկար դրսից, որը գովազդում է այն, ինչ ներսում է, խոշորացնող հայելի, որն արտացոլում է անձի գործարար և անձնական որակները:

Ինչպես է ձևավորվում իմիջը

Ընդհանրապես իմիջը ձևավորվում է 2 տեսակի ինֆորմացիայի հիման վրա`

1. Ինֆորմացիա, որը հենց անձն է տալիս իր մասին` հագնվելու ոճ, արտաքին տեսք, դիմահարդարում, սանրվածք, վարվելակերպ, խոսելաոճ, ժեստեր, մասնագիտական գրագիտություն, նախաձեռնողականություն և այլն:

2. Միջնորդավորված տեղեկատվություն, այսինքն՝ անձի մասին երրորդ ձեռքից ստացված ինֆորմացիա` ասեկոսեներ, բամբասանքներ, կարծիքներ և այլն:

Հիմա փորձենք այս երկու տեսակի ինֆորմացիաները համադրելով՝ վերլուծել հայաստանյան քաղաքական դաշտում ամենավառ կերպարներից մեկի` Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի կերպարը: 

Քանի որ Հայաստանում միջնորդավորված տեղեկատվության, բամբասանքների ու ասեկոսեների ինստիտուտը, մեղմ ասած, ուռճացված է ու գրեթե միշտ չի համապատասխանում իրականությանը, կփորձենք շրջանցել այն և ավելի շատ կենտրոնանալ արտաքին տեսքի վրա:

Ինչպես պետք է հագնվի կին քաղաքական գործիչը

Ինչպես պետք է հագնվի կին քաղաքական գործիչը, որպեսզի շրջապատի ուշադրությունը չկենտրոնացնի իր հագուկապի վրա, այլ մասնագիտական որակների: Պատասխանը մեկն է` նա պետք է հագնվի գործնական ոճին համապատասխան: Բայց, արի ու տես, որ  գործնական ոճ բառակապակցությունը լսելիս մենք միանգամից պատկերացնում ենք անդեմ կանանց և տղամարդկանց` սև կոստյումով ու սպիտակ վերնաշապիկով, մեծ գործնական պորտֆելներով, դեմքի ձևին չհամապատասխանող ակնոցներով, ովքեր խոսում են շատ քիչ և հիմնականում շատերի համար անհասկանալի մասնագիտական լեզվով: Ինչ-որ տեղ այս ասոցիացիաները ճիշտ են, որովհետև մենք դա ենք տեսել և՛ մեր շրջապատում, և՛ ֆիլմերում, ամսագրերում ու ամեն տեղ, որտեղ խոսվել է գործնական ոճի մասին:

Իրականությունը փոքր-ինչ այլ է: 

Գոյություն ունի գործնական ոճի 3 տեսակ`

Արփինե Հովհաննիսյանը շատ գրագետ կերպով կարողանում է համադրել գործնական ոճի այս երեք տեսակները:

Ֆորմալ գործնական ոճ

Սա գործնական ոճի ամենապահպանողական, համարձակ քայլեր բացառող և ինչ-որ տեղ ձանձրալի տեսակն է: Այն իրենից ենթադրում է`

Կառավարող (Management) գործնական ոճ

Այս ոճի դեպքում սահմանափակումները կրկնակի քիչ են: Այստեղ կարելի է ընդգծել անձի անհատական առանձնահատկությունները:

Ոչ ֆորմալ գործնական ոճ

Գործնական ոճի ամենաազատ տեսակն է, այն չունի հստակ պահանջներ:

Գործնական ոճը ԲԱՑԱՌՈՒՄ Է`

Ինչպես տեսնում ենք՝ Արփինե Հովհաննիսյանը շատ գրագետ կարողանում է համադրել գործնական ոճի բոլոր 3 տեսակները: Իհարկե, նա դրանք հաճախ է խառնում իրար, բայց երբեք դուրս չի գալիս թույլատրելիի սահմաններից: Նրան այս առումով կարելի է բացառություն համարել մեր կին քաղաքական գործիչների շրջանում: 

Մի մոռացեք, որ իմիջը դրսից գովազդում է այն, ինչ ներսում է:

Լուսանկարները` ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից