Եթե մեր մասին մեր իսկ բարձրագոչ պատկերացումների ու պնդումների գոնե քառորդ մասը համապատասխաներ իրականությանը


12:39 , 8 դեկտեմբեր, 2012

Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչպիսի իրավիճակ կլիներ Հայաստան տարածքում, եթե մեր մասին մեր իսկ բարձրագոչ պատկերացումների ու պնդումների գոնե քառորդ մասը համապատասխաներ իրականությանը: 
Կհանդուրժեի՞նք արդյոք, որ մեր ներկան որևէ առնչություն չունենար XXI-րդ դարի հետ: 
Կհամաձայնեի՞նք արդյոք ամեն օր քարշ տալ մեր գլխին թափվող ստի ու կեղծիքի անպտուղ բեռը: 
Կտայի՞նք արդյոք «Բա սրանց վերջը ե՞րբ է գալու...» անողնաշար հարցը: