«Գոյը»` Արմեն Մազմանյանի անվամբ


10:08 , 23 հոկտեմբեր, 2015

Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը կառավարության որոշմամբ կանվանակոչվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անունով: Նա «Գոյ» փորձարարական թատրոնը հիմնադրել է 1988թ.-ին: Ա. Մազմանյանը որպես հիմնադիր և բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում, նպաստել թատրոնի և կինոյի զարգացմանը: