Կարոտով լի գրառում. «Մեր բակը»


16:38 , 23 հոկտեմբեր, 2015

Չկա մի հայ, ով գոնե մեկ անգամ չի նայել «Մեր բակը», էլ չեմ ասում մի քանի անգամ նայելու և ամեն անգամ առաջին անգամվա պես վայելելու մասին: Ֆիլմ, որը ժպիտ պարգևեց մի ողջ սերնդի, ներկայացրեց հային, երևանցուն` իր ողջ կոլորիտով, համով ու հոտով:

«Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։ Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարևանուհին, ընթերցասեր և մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի ու տարօրինակ ամուրին, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան և շատ ու շատ ուրիշներ։ Նրանց փոխհարաբերություններն այնքան էլ սովորական չեն, երբեմն՝ նույնիսկ լարված են, բայց երբ օտար մարդիկ փորձում են բնակություն հաստատել բակում, բոլոր հարևանները մոռանում են իրենց տարաձայնություններն ու հարևանաբար պաշտպանում իրար՝ ձգտելով պահպանել հարազատ բակի ոգին ու ավանդույթները։

Ֆիլմը նկարահանվել է 1997 թվականին:

Սցենարը՝ «Շարմ Հոլդինգ» ընկերության ստեղծագործական խմբի

Ռեժիսոր՝ Միքայել Դովլաթյան

Պրոդյուսեր՝ Գրիգոր Նազարյան

«Մեր բակի» մասնակիցները

Հետաքրքիր փաստեր

Ամենասիրելի դրվագները

Ֆիլմի դերասաններից շատերն այսօր մեզ հետ չեն...

Ինչպես են տարիների ընթացքում փոխվել գլխավոր դերակատարները

Հրանտ Թոխատյան

Աշոտ Ղազարյան

Լալա Մնացականյան

Զառա Արամյան

Սոնա

Մկո

Հայկո

Եվ վերջում մեկ անգամ էլ վայելենք :)