Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Իլհամ Ալիևի դստերը


15:20 , 22 հոկտեմբեր, 2015

Ankakh.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, Ռուսաստան-Ադրբեջան երիտասարդական միավորման նախագահ, Իլհալ Ալիևի դուստր Լեյլա Ալիևային Պուշկինի մեդալով պարգևատրելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, Լեյլա Ալիևան մեդալ է ստացել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման, տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև արտերկրում ռուսաց լեզվի և մշակույթի տարածման աշխատանքների համար:

Հրամանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 20-ին։