Աշնանացան ցորենի լրացուցիչ սերմացու կհատկացվի 5 մարզերի


13:52 , 22 հոկտեմբեր, 2015

Մարզպետարաններից աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ներկայացված պահանջարկը բավարարելու նպատակով կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Պայմանավորված եղանակային բարենպաստ պայմաններով՝ մարզպետարաններից ներկայացվել է ևս 420 տոննա աշնանացան ցորենի լրացուցիչ պահանջարկ. այն կհատկացվի Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին: Սերմացուի հատկացման արդյունքում ցանքատարածությունները կավելանան 1400 հեկտարով: