Ո՞վ կարող է մասնակցել հանրաքվեի քարոզչությանը


14:44 , 21 հոկտեմբեր, 2015

Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 6-ին: Քաղաքական կառույցներն ու ուժերը շուտով կսկսեն քարոզարշավի գործընթացը:

Կարծում եմ` անհրաժեշտ է իմանալ, թե օրենքը որ դեպքերում և ում է թույլատրում զբաղվել հանրաքվեների քարոզչությամբ:
Եվ այսպես, հոդված 20-ում նշվում է, որ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Փաստացի, կարելի է եզրակացնել, որ գործընթացում հիմնականում ներգրավված են լինելու կուսակցական պաշտոններ զբաղեցնող անձիք: