13:00 , 21 հոկտեմբեր, 2015
Տարբեր ոլորտներում աշխատանքի խոստումներով ամբողջ աշխարհում մարդկանց առևանգում և հարկադրաբար սեռական շահագործման են ենթարկում:
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ թրաֆիքինգի ենթարկվածները հոգեկան առողջության հետ կախված խնդիրներ են ունենում:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 51 տոկոսը սեռական շահագործման են ենթարկվել, և հենց մեծամասնության մոտ էլ ախտորոշվել է հետտրավմատիկ խանգարումներ, դեպրեսիաներ:
Սեռական շահագործման ենթարկված անձանց զգալի տոկոսի մոտ էլ շիզոֆրենիա է ախտորոշվել:
Պարզվել է նաև, որ թրաֆիքինգի ենթարկված չափահաս անձանց մոտ 60 տոկոսն առևանգումից առաջ և հետո ենթարկվել են սեռական բռնության: