Երկրաշարժից անցել է 24 տարի և մենք կապացուցենք, որ գյումրեցուն հնարավոր չէ ծնկի բերել. նա միևնույն է մնալու է հումորով ու լավատես


14:49 , 7 դեկտեմբեր, 2012

Հայ ժողովուրդը անցած դարում շատ դժբախտ օրեր է ունեցել: մեր Սև օրացույցի ամենահիշվող օրերից մեկը դարձավ 1988 թվականի դեկտեմբերի յոթը: Այդ օրը տեղի ունեցածն ավելի հայտնի է, որպես Սպիտակի երկրաշարժ անվամբ, սակայն այն տարածվեց բազմաթիվ բնակավայրերի վրա ու դրանից հատկապես տուժեց հանրապետության երկրորդ քաղաք Գյումրին: Այդ  անցել է 24 տարի եվ այսօր Ազատ գոտում մենք կապացուցենք, որ գյումրեցուն հնարավոր չէ ծնկի բերել. Նա միևնույն է մնալու է իր քաղաքի այցեքարտ համարվող հումորի ու լավատեսության կրողը: