Շառլ Ազնավուրի ամենակարևոր նվերը և օգնությունը երկրաշարժից տուժած հայերին


10:18 , 7 դեկտեմբեր, 2012

Շառլ Ազնավուրի ամենակարևոր նվերը և օգնությունը երկրաշարժից տուժած հայերին այս երգն էր:

Մնացած՝ միլիոնների հասնող դրամական, ինչպես նաև հումանիտար ցանկացած տեսակի օգնության մեծ մասը, կարելի է ասել, գրեթե ամբողջը թալանվեց, գռփվեց, յուրացվեց, վատնվեց, լափվեց տարբեր մանրումեծ չինովնիկների կողմից:

Իսկ այս երգից ոչինչ պոկել չկարողացան, այն ամբողջությամբ հասավ իրական հասցեատերերին:

Քեզ համար դեռ գարուն կգա Հայաստան, հաստատ կգա, և այն կլինի պայծառ և լուսավոր գարուն: