Երբ խոսքը սեփական կորստի մասին է, ավելի ճիշտ է օգտագործել «զոհվել» բառը


11:01 , 17 հոկտեմբեր, 2015

Ընդհանրապես ռազմական գործողության ժամանակ, երբ այն տեղի է ունենում ԶՈՒ ստորաբաժանումների միջև, ճիշտ չէ օգտագործել սպանություն բառը։ Ցանկացած զինվոր ոչնչացնում է հակառակորդի զինվորին, ով նրա հետ հավասար պայմանում է՝ երկուսն էլ ձեռքին զենք ունեն։

Սպանությունը կիրառելի է անզեն մարդուն՝ խաղաղ բնակչին, գերուն, քաղաքացիական անձին և այլն կյանքից զրկելու դեպքում։ 
Երբ խոսքը սեփական կորստի մասին է, ավելի ճիշտ է օգտագործել «զոհվել» բառը։
Սրանով մենք նաև կարողանում ենք տեքստից հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Իմաստային տարբերություն կա։