Ինչպես պատրաստել իսկական տաք շոկոլադ


23:34 , 6 դեկտեմբեր, 2012

 

Իսկ հիմա եկեք սովորենք իսկական տաք շոկոլադ պատրաստելու բաղադրատոմսը:
Պատրաստելու համար անհրաժեշտ է՝
120 գրամ մուգ շոկոլադ / մինիմում 70%-անոց
1 բաժնին կես բաժակ կաթ
2 ճաշի գթալ շաքար
2 ճաշի գթալ եգիպտացորենի ալյուր
Ստացումը՝ 
Կաթսայի մեջ, ցածր կրակի վրա հալեցնել շոկոլադը՝ ավելացնելով կաթ:
Փայտե գթալով խառնեք շոկոլադը մինչև լավ հալվելը: Հետո մնացած կաթը ավելացրեք հալած շոկոլադին, խառնեք,մինչև ստանաք լավ հարված զանգված: Հետո ավելացրեք շաքարը և լավ խառնեք: Խառնելուց հետո ավելացրեք եգիպտացորենի ալյուրը: Շարունակեք եփել դանդաղ կրակի վրա մինչև խիտ և կրեմանման  զանգվածի ստացումը:
Սիրով՝ Կիրակի.ru