Երկու տարի առաջ ռումինացի լուսանկարիչ Միքաելա Նորոկը որոշեց բոլորովին նոր կյանք սկսել։ Նա դուրս եկավ աշխատանքից, վերցրեց ճամպրուկը, տեսախցիկն ու գնաց ճանապարհորդության ամբողջ աշխարհով։ Նա այցելեց տասնյակ երկրներ և լուսանկարեց հարյուրավոր կանանց իրենց հայրենիքներում։ Լուսանկարների շարքը ստացավ «Գեղեցկության ատլաս» անվանումը, որը ցույց է տալիս, թե ինչքան տարբեր են գեղեցիկի մասին պատկերացումները 37 տարբեր երկրներում։