Ռուսական կողմն առաջ է տանում այն թեզը, որ Թուրքիան խփել է ՆԱՏՕ-ին պատկանող անօդաչու սարք


19:06 , 16 հոկտեմբեր, 2015

Թուրքիայի կողմից թուրք-սիրիական սահմանի մոտ խփված անօդաչու սարքի թեման մոտավորապես նմանվում է մալազիական Բոինգի թեմային:

Թուրքիան դեռ չի խոսել այն մասին, թե անօդաչու սարքն ում է պատկանում, բայց և ռուսական և արևմտյան մամուլը փորձում են պարանը ձգել իրենց կողմը: 
reuters.com-ը, հղում անելով ամերիկյան պաշտոնական աղբյուրներին, նշում է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ անօդաչու սարքը պատկանում է ՌԴ-ին: 
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը՝ պնդելով, որ բոլոր անօդաչու սարքերը կամ իրականացնում են օպերացիա, կամ գտնվում են ավիաբազայում:

Մինչև օրվա վերջ, վստահ եմ, որ այս խմորը շատ ջուր կտանի, սակայն այս պահին ռուսական կողմն առաջ է տանում այն թեզը, որ Թուրքիան խփել է ՆԱՏՕ-ին պատկանող անօդաչու սարք: