Նազարբաևը մի կողմ է հրել իր հետ սելֆի անել ցանկացող միլիարդատիրոջը


17:02 , 16 հոկտեմբեր, 2015
Lragir.am-ը գրում է.
Ղազախստանում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: Գագաթնաժողովի մասնակիցներից մեկը՝ միլիարդատեր, Ղազախստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Բուլատ Ուտեմուրատովը փորձել է Նուրսուլթան Նազարբաևի հետ սելֆի անել, սակայն Ղազախստանի նախագահին այդ միտքը դուր չի եկել և մի կողմ է հրել նրան: