Թեստ-երիզներ կտրամադրվեն շաքարային դիաբետով տառապող 450 երեխաների


14:25 , 16 հոկտեմբեր, 2015

Շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող երեխաներին արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզներով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ թեստ-երիզները նախատեսվում է տրամադրել շաքարային դիաբետով տառապող շուրջ 450 երեխաների՝ հիվանդության բարդություններից խուսափելու, ինքնահսկման և հսկման պատշաճ մակարդակի կազմակերպման և ինսուլին դեղի նշանակման ժամանակ միավորների ճշգրիտ հաշվարկում կատարելու համար: