Եվրոպացիներին ո՛չ տրակտորով կզարմացնես, ո՛չ էլ անգամ ոսկուց «Վերտու»-ով. օգտակար դաս ԲՀԿ-ի համար


18:16 , 6 դեկտեմբեր, 2012

ԲՀԿ-ի համար այդքան էլ հաջող չի կարելի համարել Բրյուսել կատարած այցը, եթե չասեմ, որ ֆիասկոների շարանի ենք ականատես լինում։ Սկզբում ականատես եղանք Եվրամիության մի շարք ներկայացուցիչների ոչ այնքան ԲՀԿ-անպաստ ակնարկներին, իսկ հիմա էլ պարզվում է, որ երեկ AECR (Եվրախորհրդարանի ծայրահեղ աջակողմյան եվրոսկեպտիկ քաղաքական խումբը, որը կառավարվում է բրիտանական պահպանողականների կողմից) խմբի հետ հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել է ԲՀԿ-ի հնարավոր անդամակցության հարցը, պայման է ներկայացվել ԲՀԿ-ին հանդես գալ հայտարարությամբ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու, «Եդինայա Ռոսիա»-ի, Չինաստանի կոմունիստական կուսակցության և Լուկաշենկոյի ռեժիմի հետ կապերը խզելու մասին: 
Ոչինչ, ամեն դեպքում սա օգտակար դաս կարող է հանդիսանալ ԲՀԿ-ի համար առ այն, որ եվրոպացիներին ո՛չ տրակտորով կկարողանաս զարմացնել, ո՛չ էլ անգամ ոսկուց «Վերտու»-ով։