Երկրի ապագայի մասին մտածող մարդը 10 հազար դրամով չի վաճառի իր ձայնը, իսկ եթե ընտրակաշառքը 100, 200 հազար լիներ...


17:45 , 6 դեկտեմբեր, 2012

Ընդհանրապես հակված չեմ որևէ կերպ արդարացնել ընտրակաշառք վերցնողների վարքը: Նույնիսկ էն պնդումը, թե ժողովրդին հասցրել են էն վիճակին, որ կաշառք վերցնի, դա էլ եմ համարում սխալ: Երկրի ապագայի մասին մտածող մարդը հաստատ 5 կամ 10 հազար դրամով չէր վաճառի իր ձայնը, առավել ևս, որ էդ ընդամենը մեկ կամ երկու օրվա ծախսելիք գումար ա ու էդ տրվում ա 5 տարվա համար: Երկրի ապագայի մասին մտածող մարդը դժվար թե այն աստիճան ոգևորվեր էդ գումարից, որ միանգամից համաձայներ վաճառել իր քվեն: Եթե ընտրակաշառքի չափը լիներ 100, 200, 300 հազար դրամ, ապա էդ ժամանակ միգուցե և արդարացումներ գտնվեին: 
Ժողովրդի տարօրինակ դրսևորումներից ա նաև էն, որ ընտրությունից ընտրություն իրենց դրսևորում են որպես անհանդուրժողական ու «բողոքական», արժանապատվության ու հայրենասիրության դասեր են իրար տալիս, իսկ հենց գալիս ա ընտրության օրը, կամ սուս-փուս իրենց բաժին կաշառքներն են վերցնում, կամ էլ հիշում են «մեկ ա ոչինչ չի փոխվելու», «երկիրը` երկիր չի» տխրահռչակ մտքերը:
Հ.Գ. ...իսկ եթե իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվել ա «արհեստականորեն» մարդկանց էդ վիճակին հասցնել, ի՞նչ ասեմ...հալալ ա իրանց