Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ կյանքի ու մահվան սահմանագծին


14:16 , 15 հոկտեմբեր, 2015

1383591249_khloe-kardashian-lamar-odom-zoomAraratnews.am-ը գրում է.

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը` բասկետբոլիստ Լամար Օդոմն անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող հասարակաց տներից մեկում: Այժմ Լամարը կոմայի մեջ է և նրա կյանքը վտանգի տակ է, հաղորդում է people.com կայքը:

Տեղեկությունների համաձայն, Լամարը մեծ քանակությամբ վիագրա է ընդունել, ինչն էլ  հանգեցրել է ծանր վիճակի:

Քարդաշյանների ամբողջ ընտանիքը Քլոեի հետ միասին ժամանել է Լաս Վեգաս` Օդոմին տեսակցելու:

Չնայած այն հանգամանքին, որ Քլոեն և Լամարը ստորագրել են ամուսնալուծության փաստաթղթերը դեռևս հուլիս ամսին` դատարանի կողմից ամուսնությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշում  դեռ չի կայացվել, իսկ դա նշանակում է, որ հենց Քլոեն պետք է որոշում կայացնի անգիտակից Լամարի փոխարեն: Ի դեպ, ամուսնալուծության պատճառը Լամարի  անթիվ դավաճանություններն ու թմրանյութերից կախվածությունն է եղել: