Դու 15 տարվա մեջ իսկի մի շենք չես կարողանում վերակառուցել, ո՞նց ես պատրաստվում մի ամբողջ երկիր վերակառուցել


10:03 , 15 հոկտեմբեր, 2015

Հետաքրքիր է՝ մեկը չի՞ եղել, որ երեկվա ասուլիսի ժամանակ «ալամ-աշխարհի հայերի շեֆին» հարցնի. «Պարո՛ն Աբրահամյան, 15 տարի առաջ Դուք սեփականաշնորհեցիք Երևանի ՑՈՒՄ-ի (Մանկական աշխարհի) շենքը, ու մինչ օրս այդ շենքն անտեր ու դուրս կանգնած է Հանրապետության հրապարակի և Հյուսիսային պողոտայի միջև ընկած հատվածում։ Բա, այ իմ «Ֆիլոս վսեյա արմյան», դու 15 տարվա մեջ իսկի մի շենք չես կարողանում վերակառուցել, ո՞նց ես պատրաստվում մի ամբողջ երկիր վերակառուցել»։