Կրոնական այդ ուղղությունները հենց աղանդավորական տարբեր խմբեր են, բայց մենք չենք լսում և ոչ մի եկեղեցու կամ քահանայի բողոքի ձայնը


18:01 , 14 հոկտեմբեր, 2015

Գրեթե ամեն օր տարբեր եկեղեցիներից ու քահանաներից լսում ես, որ իբր պայքարում են Հայաստանում առկա տարբեր աղանդավորական ուղղությունների դեմ։ Եվ հիմա, երբ այս սահմանադրական փոփոխությունների նախագծում հստակ հոդված կա այն մասին, որ կրոնական տարբեր կազմակերպություններն անկախ են պետությունից և ուրեմն դուրս պետության վերահսկողությունից, իսկ կրոնական այդ ուղղությունները հենց աղանդավորական տարբեր խմբերն են, մենք չենք լսում և ոչ մի եկեղեցու կամ քահանայի բողոքի ձայնը և ՈՉ-ի կարգախոսը։ Բա ո՞ւր եք, պարոնա՛յք եկեղեցականներ։