Այս ապարատները ոչնչով չեն տարբերվում կազինոներում տեղադրված խաղային ապարատներից


21:36 , 14 հոկտեմբեր, 2015

unnamed (19)Կոչ-խնդրանքով դիմում եմ օրենսդիր և գործադիր մարմիններին:
Խոսքս վերաբերում է ԱԳԼՃԿ-ներում, բուքմեյքերական գրասենյակներում տեղադրված խաղային ապարատներին: Հարգելիներս, այս ապարատները ոչնչով չեն տարբերվում կազինոներում տեղադրված խաղային ապարատներից, ուստի դիմում եմ Ձեզ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում վերոհիշյալ խաղային ապարատները հանվեն հասարակական վայրերից, և արգելվեն նմանատիպ ապարատների շահագործումը ՀՀ տարածքում։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր հակառակ կարծիք կարտահայտեն, ապա իրենց հորդորում եմ այցելել նմանատիպ խաղերի համար սահմանված հաստատություններ՝ կազինոներ: