Պարզվում է` «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունն ութսուն օր ակցիա էր անում


14:54 , 14 հոկտեմբեր, 2015

Կարդում եմ. «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը դադարեցնում ա բողոքի ակցիա-նստացույցը, որը տևել էր ութսուն օր... 
Լուրջ ե՞ք ասում, արդեն 80 օր ակցիա է՞ր տեղի ունենում... Եթե երկու ցուցանակ փակցնես մի տեղ, դրա կողքին այսպես թե այնպես մի քանի հոգի կհավաքվեն և ոչ թե ութսուն, այլ ութ հարյուր օր, ու դա դառնում ա ակցիա-նախաձեռնություն-նստացո՞ւյց... Ու դեռ մի բան էլ մարդը դադարեցնում ա գործունեությունը՝ իր ցուցանակները տեղափոխելով «Նոր Հայաստանի» տաղավար...
Հիմա ո՞վ ա ում էշի տեղ դրել...
Մի հոգի էլ կար, որ փախավ Ադրբեջան ու ներկայանում էր ինչ-որ քաղաքացիական շարժման ղեկավար, որի շարժման մյուս անդամներին այդպես էլ չտեսանք, քանի որ նրանք չկային... Չկա մարդ, չկա ոչ մի արած գործ, բայց կա ազդեցիկ անուն՝ Շարժում... Հիմա էլ սա է ու իրանց նման էլի շատերը...