Այժմ Ռուսաստանն ուղղորդում ու զինում է ռազմական Սիրիան


17:31 , 13 հոկտեմբեր, 2015

Ոնց կանխատեսել էի, Ռուսաստանը ցուցադրեց իր ռազմական հզորությունը և անցավ ընդհատակ: Այժմ Ռուսաստանն ուղղորդում ու զինում է ռազմական Սիրիան: Հավանաբար շուտով կսկսվի առևտրի շրջանը, և Ռուսաստանը Թուրքիայից կպահանջի ու կստանա այն, ինչը կոչվում է ազգային շահ: Թող ոչ ոք չզարմանա, եթե հանկարծ Ռուսաստանը որոշի միանալ Թուրքիային քրդերի դեմ պայքարում: Սակայն ես սա քիչ հավանական եմ համարում, քանի որ Հյուսիսային Իրաքի կողմից քրդերին եկող ռազմական օգնությունը մեծ գլխացավանք կլինի նրա համար, ով կխառնվի այս հակամարտությանը: