Որո՞նք են այս սեզոնի գլխավոր հակաթրենդները. մեկնաբանում է Արայիկ Գաբաջյանը


14:30 , 13 հոկտեմբեր, 2015

Նորաձևությունից ու թրենդներից կախված լինել պետք չէ, քանի որ առաջին հերթին պետք է հաշվի առնել սեփական կազմվածքի առանձնահատկությունները, սակայն ոճային լինել պարտադիր է։ Ժամանակակից նորաձևությունն այնքան բազմազան է, որ յուրաքանաչյուրին հնարավորություն է տալիս ներկայանալ հետաքրքիր ոճով։ BlogNews-ը շարունակում է ներկայացնել սեզոնի թրենդներն ու հակաթրենդները։ Այս անգամ խորհրդատուն ոճաբան Արայիկ Գաբաջյանն է։

Եվ այսպես՝ այս սեզոնի հակաթրենդներն են.

Փայլուն, միանման պրինտները

Եթերային գործվածքները

Թանկարժեք կաշվից մեծ չափերի պայուսակները՝ համալրված ոսկեգույն զարդերով, որոնք նախորդ 2 սեզոնին գերակշռում էին

Նուրբ, փայլուն քարերով զարդարված աքսեսուարները

Երկարաճիտ կոշիկները

Ամառային ճտքավոր սանդալները

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի