ՀՖՖ-ն 2 մլն եվրոյով վաճառել է Հայաստան-Ալբանիա խաղը. բացահայտում


11:10 , 13 հոկտեմբեր, 2015

Սերբական և ալբանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին խաղում Ալբանիայի ազգային հավաքականը հայկական ընտրանու նկատմամբ առավելության է հասել ոչ ազնիվ պայքարում:

Սերբական telegraf.rs-ը և ալբանական opozita.com-ը միմյանց հղում տալով՝ նշում են, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանին 2 մլն եվրո է վճարել հաղթանակը գնելու համար, մինչդեռ թվիթերում նշվում է, որ հայկական կողմը խաղը վաճառել է 250 հազար եվրոյի դիմաց:

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջեց ալբանացիներին, ինչն ապահովեց վերջիններիս մասնակցությունը մրցաշարի եզրափակիչ փուլին: Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակներ դարձան նախ Կամո Հովհաննիսյանը, ապա՝ Ռոբերտ Արզումանյանը: Երրորդ գոլը ալբանացիների կազմում հեղինակեց Արմանդո Սադիկուն: