Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց


10:11 , 13 հոկտեմբեր, 2015

Իրադրությունն առաջնագծում 

Հոկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (13) և 82 մմ-ոց ականանետերից (17 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: 

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: 


ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն