Թուրքիայում դադարեցվել կամ դանդաղեցվել է «Facebook» և «Twitter» սոցիալական ցանցերի աշխատանքը


09:27 , 13 հոկտեմբեր, 2015

Թուրքիայում դադարեցվել կամ դանդաղեցվել է «Facebook» և «Twitter» սոցիալական ցանցերի աշխատանքը: Սա պայմանավորված է նրանով, որ դժվարացնեն ինֆորմացիայի մոտքը սոցցանցեր: Մեդիափորձագետ և ինֆորմացիոն անվտանգության հարցերով մասնագետ Սերհաթ Քոչն իր մտահոգությունն է հայտնել այս առումով: Նա մասնավորապես ասել է, որ Թուրքիայում փորձ է արվում ահաբկեկչության դեմ պայքարի քողի տակ ստեղծել ինֆորմացիոն քաղց: Նա ինտերնետ պրովայդերներին կոչ է արել չենթարկվել բանավոր ցուցումներին, մինչև չլինեն դատարանների որոշումներ: