Սիրելինե՛րս, հարգելինե՛րս, խոսքս թե՛ իդեալիստների մասին է, թե՛ մաքսիմալիստների, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Լևոնա-Րաֆֆիյան ամերիկամետ դաշինքի, ո՞ւր մնաց մեր ու ձեր սերը, այո՛, եդեմական այն սերը, որով ծնվել ենք մենք, և որով պիտի ծնվեն ապագայի պատմություն մխտռողները։
Քաղաքական ենթատեքստը թողնենք ցերեկվան, այժմ ինձ լավ կհասկանան հատկապես իդելաիստական մոլագարությամբ համակված անհատները (նախապես զգուշացնեմ՝ հարգարժան նախկիններ, Ձեր մասին չէ իմ այս քերթումը) մտքիս թռիչքը այս անգամ հասել է նշանակետին, ես վերջապես գտել եմ այն ֆորմուլան, որով առաջնորդվում է ժամանակակից ֆեյսբուքաայֆոնային երիտասարդությունը (հատկապես դեյմոնապետինսոնական օրիորդները)։ Լինենք ջենտլմեն և սկսենք տղաներից․․․ Կողակիցի հիմնական առանձնահատկությունները՝ պետք է լինի «մի այլ կարգի» գեղեցիկ, համեստ, հեզ, ամեն ինչ ջրի պես ընդունի, հարուստ հայր ունենա, ցանկալի է եղբայր չունենա, «պրիստիժնի» համալսրանում սովորի, ծաղիկներ չսիրի, ազատ սիրուն մոտենա այնպես, ինչպես կցանկանա արական սեռի ֆյուրերը։