Սիրիայում 7 ահաբեկիչ է զոհվել


20:15 , 12 հոկտեմբեր, 2015

Սիրիայի Սահել ալ-Գաբ թաղամասում այսօր բախումներ են տեղի ունեցել ռադիկալ իսլամիստ ահաբեկիչների հետ: Դրա արդյունքում զոհվել է 7 ահաբեկիչ: 
Բացի դա, ԻՊ գրոհայինները սոցիալական ցանցերի իրենց էջերում նշել են հրամանատարներից մեկի՝ Մուհամադ Ռադվան Ալ-Հուսեյնի և «60-րդ դիվիզիայի» հրամանատարի տեղակալ Մուհամադ Մարվան Ալ-Ֆարաջայի մահվան մասին: