Երեւանը նշում է իր հիմնադրման 2797-ամյակը. Երեւանի ավագանին հատկացրել է 130 մլն դրամ


14:10 , 11 հոկտեմբեր, 2015
yerevan

GalaTV.am-ը գրում է․

Այսօր Երեւանը նշում է իր հիմնադրման 2797-ամյակը:  «Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունների համար Երեւանի ավագանին հատկացրել է 130 մլն դրամ: Տոնը ավանդաբար նշվել է սկսած 1983 թ-ից:

Այս տարի սակայն, մի խումբ երեւանաբնակներ հանդես էին եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. Առաջարկել էին Երեւանի քաղաքապետարանին Երեւանի տոնի համար նախատեսված գումարն ուղարկել սահմանամերձ գյուղեր, որոնք տուժել էին Ադրբեջանի վերջին վայրագություններից:

Ֆեյսբուքում եւս ստեղծվեց նախաձեռնություն, որին միացան բազամաթիվ երեւանցիներ, սակայն Երեւանի քաղաքապետարանը, այնուամենայնիվ, որոշեց տոնել քաղաքի օրը: