«Երևան» բառի ծագումնաբանությունը բացատրելու 10-ից ավելի վարկած գոյություն ունի


11:15 , 11 հոկտեմբեր, 2015

«Երևան» բառի ծագումնաբանությունը բացատրելու (գիտական հավակնություն ունեցող) 10-ից ավելի վարկած գոյություն ունի։ Նրանցից մեծ մասը հիմնավոր ձևով քննադատվել է տարբեր հեղինակների, այդ թվում նաև մեր, կողմից (օրինակ` Իսրայելյան Մ., Էրեբունի բերդաքաղաքի պատմությունը, Երևան, 1971, Վահրադյան Վ. Երևան քաղաքի անունը. Երևան. Գիտական հոդվածների ժողովածու, 2006 թ. էջ 210 – 223) և այստեղ մենք դրանց չենք անդրադառնա։ Մի բան պարզ է և ընդունվում է բոլոր մասնագետների կողմից` «Երևան» բառը ծագումնաբանորեն կապված է «Էրեբունի» բառի հետ։