Սուջուխի պատրաստումը Երևանում. 20-րդ դարի փոստային բացիկ


21:43 , 10 հոկտեմբեր, 2015

20-րդ դարասկզբի ռուսական փոստային բացիկ՝ «Հայկական ընտանիքը չուչխել (սուջուխ) պատրաստելիս, Երևան»: Հայ ընտանիքների համար սուջուխի պատրաստումը՝ դա մի ավանդական ընտանեկան արարողություն է հանդիսացել: Շփոթ եփելու օրն ու վայրը որոշվում էր նախապես՝ մոտիկ բարեկամներից որևիցէ մեկի տանը, որտեղ էլ հավաքվում էին ընտանիքներով: Բոլորն իրենց տներից բերում էին նախապես շարված ընկույզի շարերը, որոնք այնուհետև պետք է պատվեին մեկ ընդհանուր կաթսայում համատեղ պատրաստված շփոթից՝ այս ամենի մեջ կար նաև հարազատների միասնության մեծ խորհուրդ: