Թուրքիան մե՞զ է ինչ-որ բան ուզում հասկացնել, թե՞ Ռուսաստանին


19:38 , 10 հոկտեմբեր, 2015

Հիմի, եթե ճիշտ է Հայաստանի օդային սահմանը թուրքական ուղղաթիռների կողմից խախտելու մասին տեղեկությունը, Թուրքիան մե՞զ է ինչ-որ բան ուզում հասկացնել, թե՞ Ռուսաստանին, համարում է, որ Հայաստանի՞ սահմանն է հատել, թե՞ Ռուսաստանի: Եվ վերջապես, մե՞նք ենք դա լռության մատնել, թե՞ ռուսները՝ մեր միջոցով...

Ի դեպ, թուրքերը խախտել են նաև ՀԱՊԿ-ի սահմանը: Հետաքրքիր է՝ ՀԱՊկ-ն էս կապակցությամբ խորհրդի արտակարգ նիստ հրավիրելո՞ւ է, թե՝ ոչ: Բորդյուժան էլ հայտարարելո՞ւ է արդյոք, թե կարող ենք զորք ուղարկել Հայաստան՝ նրան թուրքական «արևմտյան ուղղությունից եկող սպառնալիքից» պաշտպանելու համար: