Կամո Հովհաննիսյան. «Մենք հասկանում ենք, որ նույնիսկ Ֆրանսիայի պես թիմին այդպիսի հաշվով զիջելն ամոթ է»


18:50 , 10 հոկտեմբեր, 2015
Armfootball.com-ը գրում է.
Ալբանիայի հետ խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ասել է հետեւյալը:
- Ես անում եմ ամեն ինչ, որ լավ խաղամ նաև միջազգային խաղերում: Եթե մարզիչը չի փոխարինում ինձ, դա նրա որոշումն է: Իհարկե, մենք հասկանում ենք, որ նույնիսկ ֆրանսիայի պես թիմին այդպիսի հաշվով զիջելն ամոթ է: Ամեն ինչ կանենք, որ վաղը մեր հեղինակությունը վերակագնենք,- նշել է Հովհաննիսյանը: