Թուրքիայի վարչապետն արտահերթ խորհրդակցություն է գումարում Անկարայի պայթյուններից հետո


14:34 , 10 հոկտեմբեր, 2015

thumbs_b_c_49fc4d237d996b7a697f69663317e0b3Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն արտահերթ խորհրդակցություն կանցկացնի Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած 2 պայթյուններից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով վարչապետի ներկայացուցչին:

Նշվում է, որ խորհրդակցությանը կմասնակցի Թուրքիայի անվտանգության ուժերի ղեկավարը:

Անկարայում պայթյունները որոտացել են «Աշխատանք. Խաղաղություն. Ժողովրդավարություն» խաղաղ ցույցի ժամանակ, որի մասնակիցները մտադիր են եղել հանդես գալ երկրի իշխանությունների և քուրդ արմատականների միջև հակամարտության դեմ: Վերջին տվյալներով՝ պայթյունների հետևանքով 30 մարդ է զոհվել: