Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանի ռազմական պատասխանին. Ուորլիք


13:22 , 10 հոկտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանի ռազմական պատասխանին: Այս մասին ադրբեջանական Թրենդ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք հավաստիացնում ենք, որ հավատարիմ ենք շարունակելու աշխատանքը կողմերի հետ բանակցությունների հիմքի վրա»,- ասել է Ուորլիքը: