Հասարակությանը Հայոց պատմությունից ամենաշատ հետաքրքրող խնդիրը Վասակի ու Վարդանի հակամարտությունն է:
Գրեթե բոլոր միջավայրերում ինձ էդ հարցը տալիս են, թե ի վերջո ո՞վ էր ճիշտ:
Մի քանի օր առաջ, երբ տարել էին բաժին, ինձ հարցաքննող ոստիկանը թղթերս լրացնելուց հետո էդ հարցը բարրացրեց ու սկսեցինք երկար-բարակ խոսել:
Նույն հարցը պարբերաբար տալիս են տաքսիստները, աշակերտները, մեր թաղի տղերքը և այսպես շարունակ:
Իմ կարծիքով գործ ունենք մի մեծ թյուրիմացության հետ, իսկ ո՞վքեր են մեղավորները:
Առաջին հերթին եկեղեցին, որը փորձում է ամեն կերպ կրոնականացնել Հայոց պատմությունը, իսկ հետո խորհրդային պատմագետները, որոնք հիմնականում զբաղվել են փաստեր հավաքելու և դրանք մարքսիզմ-լենինիզմի տրամաբանությամբ մեկնաբանելու մեխանիկական աշխատանքով: