Նախագահը ներկա է գտնվել Հայաստանում առաջին ֆաբլաբերի բացմանը


13:10 , 10 հոկտեմբեր, 2015

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանում առաջին ֆաբլաբերի բացմանըPanorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Այբ» կրթական ավանում մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման և «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության հաղորդմամբ, հատուկ սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով հագեցած առաջին ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձևանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ