Տեսանյութ, որտեղ պարզորոշ կերպով երևում են իսլամականներին թիրախավորած ռուսական հրթիռների թռիչքը


00:02 , 10 հոկտեմբեր, 2015

Մինչ Մոսկվան ու Վաշինգտոնը շարունակում են հեռակա բանավեճը՝ ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի կողմից «Կալիբր» համակարգով 26 թևավոր հրթիռներով Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի դեմ իրականացված հարվածների ճշգրտության մասին (Պենտագոնը պնդում է, որ ռուսական հրթիռներից չորսն ընկել են Իրանում), իսկ որոշ փորձագետներ էլ ընդհանրապես կասկածի տակ են դնում նման հարվածների իրականացման իրողությունը՝ ներկայացնելով ռուսական զինուժի վերոնշյալ գործողությունն՝ ընդամենը որպես ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ստացված գովազդ, Իրաքի հյուսիսում քրդական «Փեշմարգայի» զինյալները տեսանյութ են տարածել, որտեղ պարզորոշ կերպով երևում են իսլամականներին թիրախավորած ռուսական հրթիռների թռիչքը։