Ամերիկուհին շփոթել է սուպերսոսինձն ու աչքի դեղը


05:11 , 9 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակչուհին շփոթել է աչքի կաթիլներն ու սուպերսոսինձը։

ABC News-ը հայտնում է, որ այժմ Քեթրին Գեյթոս անունով կնոջ մի աչքը սոսնձված է: Անցած շաբաթ ամերիկուհին շտապել է կաթիլներով բուժել աչքերը, որի մեջ բեկորներ են հայտնվել:

Հետաքրքրական է, որ կնոջը սուպերսոսինձ տվել են կողքից, երբ վիրավոր աչքերով կինը աչքի կաթիլներ է խնդրել:

Փորձագետներն ասում են` որքան էլ այս դեպքը արտասովոր թվա, մարդիկ բավականին հաճախ են շփոթում աչքի կաթիլներն ու սուպերսոսինձը: Մեկնաբանելով այս դեպքը` ամերիկացի բժիշկները խորհուրդ են տվել նման իրավիճակում հայտնված մարդկանց առաջին հերթին խուճապի չմատնվել: Նման շփոթմունքը պարտադիր չէ, որ տեսողության կորուստ սպառնա: