Գիտնականները պարզել են, թե ինչպես է փոխվում կնոջ քաշն ամուսնության ընթացքում


03:49 , 9 հոկտեմբեր, 2015

cxԱմուսնության առաջին տարում կանայք միջինը գիրանում են 3 կիլոգրամով, իսկ տղամարդիկ նիհարում են 2 կիլոգրամով: Այդպիսի հետևության են հանգել բրիտանացի սոցիոլոգները, հայտնում է ladyhealth.com.ua-ն:

Կանայք այդ ֆենոմոնը բացատրում են երջանկության զգացողությամբ, ինչպես նաև իրենց կեսի կողմից իրենց պարտադրված անառողջ դիետաներով: Իսկ տղամարդկանց խոսքերով՝ իրենք նիհարում են այն պատճառով, որ սիրելիները նրանց դիետա են պարտադրում կամ սովորեցնում իրենց ավելի առողջ սննդակարգին: Ահա հետաքրքիր պարադոքս:

Հետաքրքիր է, որ հարաբերությունների խզումից հետո կինը սկսում է նիհարել, իսկ տղամարդը սիրելիից բաժանվելուց հետո սկսում է քաշ հավաքել: