Պաշտոնապես Յուրգեն Կլոպը` «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ (լուսանկար)


02:48 , 9 հոկտեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտոնապես պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Կլոպը գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Բրենդան Ռոջերսին:

Հիեցնենք, որ Կլոպի ղեկավորությամբ «Բորուսիան» երկու անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, Սուպերգավաթի խաղարկությունում, նվաճել է նաև Գերմանիայի գավաթը: