Facebook-ը ներմուծում է վեց նոր կոճակ. էմոջիներ «դիսլայք»-ի փոխարեն


23:26 , 8 հոկտեմբեր, 2015

20151008_facebook_postjpgԱվելի քիչ, քան մեկ ամիս առաջ Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook-ում կհայտնվի Dislike կոճակը, հայտնում է Spletnik-ը:

Այսօր հայտնի դարձավ, որ Facebook-ը կներմուծի միանգամից վեց նոր կոճակ` էմոջիներ: Ցուկերբերգի թիմը որոշել է ստանդարտ լայքին ավելացնել «սեր», «ծիծաղ», «ուրախություն», «տխրություն», «ջղայնություն» և «զարմանք» կոճակները:

Նոր կոճակները սկզբում կանցնեն փորձարկման շրջան: Նորության առաջին գնահատողները կլինեն Իռլանդիայի և Իսպանիայի բնակիչները: Նրանց էկրաններին էմոջիները արդեն կհայտնվեն վաղն առավոտից:

Новые кнопки на Facebook

Новые кнопки на Facebook

Новые кнопки на Facebook

Новые кнопки на Facebook