Հայտնի է ավելորդ քաշի և չափազանց շատ ուտելու պատճառները


23:04 , 8 հոկտեմբեր, 2015

Հայտնի է ավելորդ քաշի և չափազանց շատ ուտելու պատճառներըՈւսումնասիրության արդյունքներն ապացուցել են, որ մեր ֆիզիկական վիճակը կախված է գլխում կուտակված քիմիական նյութերից:

Ճարպակալումից տառապող մարդկանց մոտ գլխուղեղում օփիոիդների ցածր մակարդակ է հայտնաբերվել: Դա ապացուցող ուսումնասիրությունը հրապարակվել է Тhe Journal of Neuroscience գիտական ամսագրում:

Օփիոիդները նյութեր են, որոնց կառուցվածքը նման է մորֆիին, դրանք հանգստացնող և ցավազրկող հատկություն ունեն: Կարող են նաև ապահովել էյֆորիայի հոսքը:

Գիտնականները պարզել են, որ օփիոիդների պակասը մարդու օրգանիզմում չափազանց ուտելու պատճառ է դառնում:

Օփիոիդների պակասը դրական զգացողությունների և հույզերի անբավարարության է հանգեցնում, որը մարդը հակված է փոխհատուցել ամենապարզ ձևով՝ սննդով: